close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ՊԲ խմբավորումները ղեկավարվել են նաև արաբերեն լեզվով․ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Հասարակություն

2 Հոկտեմբերի 2020, 12:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ՊԲ խմբավորումները ղեկավարվել են նաև արաբերեն լեզվով․ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Խոցված ադրբեջանցի սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով. ըստ Yerkir.am-ի` Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,-ասաց նա՝ թերևս ակնարկելով բազմաթիվ ահազանգերը, որ ադրբեջանական կողմից կռվում են վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից։

Երեկ Ադրբեջանը շարունակել է գրոհել Արցախի Պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ:

Արթուր Սարգսյանի խոսքով` կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղություններով:

«Արցախի պաշտպանության բանակի անվերադարձ կորուստները երեկ եղել են 54 հոգի։ Ադրբեջանական կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4` Սու-25 ինքնաթիռ, 3` Մի-24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ ադրբեջանական հրետանային դիվիզիոն։ Թշնամական ԱԹՍ-ների արտադրության երկիրը, դրանց ղեկավարումը մեր կողմից բացահայտված է և վերահսկելի»,- ասաց նա։

ՊԲ հրամանատարի տեղակալը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը երեկ ձախողվել են։

«Անհաջողություն կրելով՝ հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես` Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա:

Արթուր Սարգսյանը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների դիերի փոխանակման հետ կապված դեռևս որևէ գործընթաց չի ընթանում։ Փոխանակման համար, ասաց նա,  առաջնահերթ գոնե ժամանակավոր հրադադար պետք է լինի, որի միտումը, սակայն, այս պահին չկա։

Խոսելով Արցախի հերոս Կարեն Ջալավյանի պարգևատրման մասին` նա նշեց, որ ՊԲ մարտիկների պարգևատրումները լինելու են շարունակական․ «Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հմուտ գործողություններով ապահովվել է ռազմավարական խնդիրների կատարումը»։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica