close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում պետք է գոտեպնդվի երկարատև մարտական գործողությունների. Սեյրան Օհանյան

Հասարակություն

2 Հոկտեմբերի 2020, 01:02
 Հայ ժողովուրդն անհրաժեշտության դեպքում պետք է գոտեպնդվի երկարատև մարտական գործողությունների. Սեյրան Օհանյան

Ադրբեջանն Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններում չի կարողացել լուծել կարճ ժամանակահատվածում հաջողության հասնելու խնդիրը: Այս մասին հոկտեմբերի 1-ին Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, նշելով, որ անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի:

«Այն կարճ օրերի ընթացքում, որ հակառակորդը ցանկացել է իր առջև դրված խնդիրը կատարել` մարտավարական խորության շուրջ 10-15կմ մեջ մխրճվել, չի կարողացել իրականացնել, այդ պատճառով էլ այս գործողությունները երկարաձգվել են: Արցախի և Հայաստանի քաղաքական և ռազմաքաղաքական իշխանությունները, ՀՀ դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի մարտական գործողությունները երկար չտևեն, որովհետև վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունները, որովհետև մարտական գործողությունների ժամանակ մենք ունենում ենք զոհեր, տարբեր տիպի կորուստներ: Բայց, որքան էլ երկար տևի պատերազմը, Պաշտպանության բանակը պետք է գոտեպնդվի, հայ ժողովուրդը պետք է գոտեպնդվի, անհրաժեշտության դեպքում երկարատև, դիմացկուն, տոկուն մարտական գործողությունների` մեր հայրենիքի համար»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր Պաշտպանության բանակը գերազանց է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

«Այսօրվա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն իր ողջ շտաբով հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխան գործողությունները: Այս բոլոր հաջողությունները հետագա հաղթանակների հիմքն են: Արցախի Հանրապետության ողջ ժողովուրդը դիմացկուն կերպով իր ուսերի վրա է տանում բոլոր այս դժվարությունները, զրկանքները, պատերազմի բոլոր դաժանությունները, մենք պետք է գոտեպնդվենք համբերությամբ, անհրաժեշտության դեպքում պետք է լցվենք համբերությամբ երկարատև պաշտպանություն իրականացնելու համար, պետք է ամուր, դիմացկուն լինենք, երբևէ խուճապի չմատնվենք, որովհետև մենք գտնվում ենք մեր հայրենի հողի վրա, մեր պատերազմն արդարացի է, իսկ արդարացի պատերազմների ժամանակ բոլորը հաղթանակներ են կրում»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica