close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Արցախ

1 Հոկտեմբերի 2020, 11:46
 Այս գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Այս գիշեր առաջին անգամ՝ սեպտեմբերի 27-ից ի վեր, առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների. ըստ Yerkir.am-ի` հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Արցախի մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:

«Իրավիճակը կարող ենք  գնահատել հարաբերական հանգիստ: Պատերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պատերազմն ավարտվել է: ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,- ասաց նա:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ, Պաշտպանության բանակի հետախուզական տվյալների համաձայն, առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Միայն մի ուղղությամբ ազգությամբ լեզգի 148 զինվոր է զոհվել, մի քանի հարյուրն էլ թալիշ են եղել: Մեր տեղեկությունների համաձայն` սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ: Առաջիկայում, հավանաբար, կտեսնենք բողոքի ակցիաներ»,- նշեց խոսնակը։

Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասաց Պողոսյանը:

Նա վստահեցրեց, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել։

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica