close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն առևանգում է տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին և ուղարկում առաջնագիծ. իրանագետ

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2020, 16:52
 Ադրբեջանն առևանգում է  տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին և ուղարկում առաջնագիծ. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Առավոտվանից սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը հեղեղված էր լուրերով այն մասին, որ Ադրբեջանի հարավում և հյուսիսում այդ երկրի ոստիկանության շրջանային բաժանմունքների աշխատակիցներն իրականացնում են բռնի գործողություններ՝ փորձելով տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների տներից առևանգել և առաջնագիծ ուղարկել երիտասարդներին և մինչև 50 տարեկան տղամարդկանց։

Հյուսիսային շրջաններում, մասնավորապես Ղուսարի և Զակատալայի հատվածներում սկսված բողոքի ցույցերի մասին գրառումներ էին անգամ ակտիվ տարածվում։
 
Ադրբեջանի Զորահավաքի և զինակոչի հարցերով պետական ծառայության պաշտոնական կայքը րոպեներ առաջ փորձել է հերքել այդ տեղեկությունները՝ տեղաբնիկ ժողովուրդների փաստի վրա հատուկ ընդգծմամբ, բայց հերքումն ավելի շատ հաստատման է նմանվել, ինչն ապացույց է տարածված տեղեկությունների իրականությանը համապատասխան լինելուն»:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica