close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հեռախոսազանգերով խուճապ առաջացնել. Արցախի ԱԱԾ

Արցախ

30 Սեպտեմբերի 2020, 17:30
 Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հեռախոսազանգերով խուճապ առաջացնել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ լրատվական ծառայությունից:

«ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica