close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետդումայում հնարավոր են համարում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայումը․ INTERFAX

Աշխարհ

30 Սեպտեմբերի 2020, 15:52
 Պետդումայում հնարավոր են համարում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայումը․ INTERFAX

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտություն չկա որևէ այլ երկրի խաղաղապահների ներգրավելու, բացի ռուսականից, կամ` ՀԱՊԿ որևէ երկրի. ըստ Yerkir.am-ի հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների  գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։

«Հակամարտող երկու կողմերի ցանկության դեպքում, կարծում եմ, բացի ռուս խաղաղապահներից և ՀԱՊԿ-ն ներկայացնող այլ խաղաղապահներից, անհրաժեշտություն չկա ներգրավելու որևէ այլ երկրի խաղաղապահների»,- INTERFAX.RU-ին ասել է Նովիկովը։  

Նա հավելել է, որ ՌԴ-ում չափազանց հետաքրքրված են երկու բարեկամ ժողովուրդների միջև իրավիճակի կարգավորմամբ, և տարօրինակ կլիներ, եթե իրենք այդ առիթով միայն հանդես գային քաղաքական հայտարարություններով և չմասնակցեին խաղաղապահ գործողությունների, եթե դրա կարիքը լիներ։

Պետդումայի՝ ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին էլ համարում է, որ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը կլինի Մերձդնեստրի փորձը կիրառելը, որտեղ, նրա խոսքով, ռուս խաղաղապահ ուժեր մտցնելուց հետո անմիջապես դադարել են ռազմական գործողությունները, և սկսվել է խաղաղ կյանքը։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի համար հավասար նշանակություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, խաղաղապահ ուժերի ռուսական կոնտինգենտը, ՄԱԿ-ի մանդատը ստանալով, կարող էր այնտեղ հանգիստ տեղակայվել և դառնալ տվյալ գործընթացի կարգավորման երաշխիքը»,- ասել է Վոդոլացկին «Ինտերֆաքսին»։ Նա նշել է, որ դա պետք է լինի հենց ռուսական, ոչ թե որևէ այլ երկրի խաղաղապահ կոնտինգենտ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի դիտարկում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Ղարաբաղյան հակամարտության գոտում։ «Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասել էր Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica