close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է պահանջում` ԼՂ-ում իրավիճակի սրումը քննարկելու համար

Աշխարհ

30 Սեպտեմբերի 2020, 15:34
 Հունաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է պահանջում` ԼՂ-ում իրավիճակի սրումը քննարկելու համար

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ  գումարել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը քննարկելու համար:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նամակ է հղել Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` խնդրելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել`Ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը քննարկելու համար:

Հունական կողմի նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ-ում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ու դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը մնում է բանակցությունների անհապաղ վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Վերոհիշյալ նամակը կապված է Հունաստանի` ճգնաժամն անմիջապես լիցքաթափելու ջանքերին նպաստելու պատրաստակամության հետ` պատրաստակամություն, որը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտնել էր իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Հունաստանի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ տեղեկացնում է՝ վաղը Դենդիասը նախատեսում է կրկին կապ հաստատել իր հայ գործընկերոջ հետ:

Հունաստանը վստահ է է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե զենքով: Հունաստանը հավանություն չի տալիս երրորդ կողմի միջամտություններին, որոնք խթանում են լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից ու հայտարարւթյոուններից, որոնք այդ ուղղությամբ են շարժվում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica