close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Քաղաքական

30 Սեպտեմբերի 2020, 15:01
 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանն Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին:

Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica