close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու` հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. Արցախի ՊԲ-ն մանրամասնում է

Արցախ

30 Սեպտեմբերի 2020, 10:15
 Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու` հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են. Արցախի ՊԲ-ն մանրամասնում է

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու` հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ:

Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում:

Այս պահին մարտական գործողություները շարունակվում են բոլոր ուղղություններով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica