close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Աշխարհ

29 Սեպտեմբերի 2020, 19:06
 Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, իր համերաշխությունն է հայտնել հայ ողջ ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Թուրքիային ու Ադրբեջանին կոչ անելով հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica