close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքամետ ահաբեկիչների հրամանատարը պաշտոնապես հաստատել է ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան

Քաղաքական

29 Սեպտեմբերի 2020, 17:38
 Թուրքամետ ահաբեկիչների հրամանատարը պաշտոնապես հաստատել է ահաբեկիչների տեղափոխումը  Ադրբեջան

«Սիրիայի ազգային բանակ» ահաբեկչական կազմակերպությունը, որը գործում է Թուրքիայի հովանու ներքո և պատերազմում է Սիրիայի օրինական իշխանությունների (Բաշար  ալ Ասադ) դեմ, հաստատել է, որ իր զինյալները տեղափոխվել են Ադրբեջան՝ Հայաստանի և Արցախի դեմ կռվելու։ Այս մասին քրդական Rudaw գործակալության հետ զրույցում նշել է կազմակերպության հրամանատարներից գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը։

«Զինյալները վատ տնտեսական պայմանների պատճառով իրենց ընտանիքների գոյությունը ապահովելու համար հարկադրված Ադրբեջան են գնացել՝ պատերազմելու։ Աֆրինի, Սերե Քանիյեի և այլ շրջանների տնտեսական դրությունը շատ վատ է, և ընտանիքները  չեն կարողանում իրենց գոյությունն ապահովել»,- նշել է ահաբեկիչների հրամանատարը։

Ուբեյդն ասել է, որ Թուրքիան տնտեսապես աջակցում է 70 հազարից ավելի զինյալի, որոնք պատրաստ են ամեն տեղ պատերազմել՝ հանուն Թուրքիայի ազգային շահերի։ Նա նաև ընդգծել է, որ իր վարձկան-զինյալները նույն կերպ կռվում են Լիբիայում։

Հիշեցնենք, որ Աֆրինը, Սերե Քանիյեն (Ռաս ալ Այն) և այն շրջաններ ապօրինաբար բռնազավթվել են Թուրքիայի կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica