close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՅԴ-ում կամավորագրումը շարունակվում է․ անգամ կանայք հետ չեն մնում

Քաղաքական

29 Սեպտեմբերի 2020, 01:53
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՅԴ-ում կամավորագրումը շարունակվում է․ անգամ կանայք հետ չեն մնում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակում՝ դռան առջև, միջանցքներում, սեղանների շուրջ կամավորներ են, որոնք եկել են ցուցակագրվելու՝ Արցախ մեկնելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Անգամ կանայք են եկել և առարկություն չեն ընդունում․ կարող են բուժքույր աշխատել, սանիտար, խոհարար․․․ գործ կգտնվի։

«Կանանց չգրանցել չենք կարող, որովհետև շատ հաճախ ուղղակի անկեղծ մղումով են գալիս ու համոզում։ Գալիս են ինժեներներ, գալիս են տարիքն առած մարդիկ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ցանկանում են իրենց կարողություններն ի սպաս դնել հայրենիքին»,-ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Թաթուլ Հարությունյանը, որն էլ գրանցում է Արցախի Հանրապետության առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորներին։

Աշխարհի տարբեր գաղթօջախներում մասնաճյուղեր ունեցող կուսակցությունը անգամ խաղաղ ժամանակ երիտասարդական, պատանեկան, ուսանողական միությունների միջոցով մարզում և զինվորական գործ է սովորեցնում իր անդամներին ու համակիրներին։ «Կամավորական շարժում» ՀԿ-ն ևս ձևավորվել է խաղաղ ժամանակ պատերազմի պատրաստ մարդիկ մարզելու համար։

Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով և սկսեց օդուժով ու հրետանիով հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից համայնքները, բոլոր այս պատանիները հավաքվեցին ՀՅԴ գրասենյակի առջև՝ կամավոր Արցախ մեկնելու։ Նրանց միացան նաև ավելի բարձր տարիքի քաղաքացիներ։

«Մեկ վաշտ՝ հարյուր հոգի, արդեն ուղարկել ենք Արցախ, ևս 700 հոգի ցուցակագրված է։ Հարցնում ենք մասնագիտությունը, ռազմական մասնագիտությունը, ծննդյան թվականը, որոշակի տվյալներ ենք հավաքում, որն օգտակար պետք է լինի իրենց ընդգրկվածության իմաստով որևիցե ստորաբաժանման մեջ»,-ասաց Թաթուլ Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica