close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտակերտը ռմբակոծվել է, ադրբեջանական 11 տանկ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ վերջին մանրամասներով

Հասարակություն

28 Սեպտեմբերի 2020, 17:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտակերտը ռմբակոծվել է, ադրբեջանական 11 տանկ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ վերջին մանրամասներով

Այս պահին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ.՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։

«Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Մասնավորապես՝ րոպեներ առաջ Արցախի ՊՆ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողություններով ադրբեջանական զինված ուժերը հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են մոտ 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր։ Հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է։ Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը։ Մարտակերտի և հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Հակառակորդի կորուստները ճշտվում են: Այլ վիրավորներ ևս տեղափոխվել են ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica