close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ ու պարտադրում՝ բոլորով գալ Հայաստան եւ մեր պատերազմը հաղթել․ Արա Մարտիրոսյանը համայն հայությանը կոչ է անում վերադառնալ Հայաստան

Մշակույթ

28 Սեպտեմբերի 2020, 11:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ ու պարտադրում՝ բոլորով գալ Հայաստան եւ մեր պատերազմը հաղթել․ Արա Մարտիրոսյանը համայն հայությանը կոչ է անում վերադառնալ Հայաստան

Ամերիկաբնակ երգիչ Արա Մարտիրոսյանը կոչով դիմել է համայն հայությանը՝ նշելով, որ կարեւոր չէ՝ «որտեղ եք, ում հետ եք, ամենակարեւորն այն է, որ բոլորս միավորվենք, եւ եթե պետք է, պատերազմենք միասին»:

«Կոչ եմ անում բոլոր հայերին՝ հավաքվել եւ մեկնել Հայաստան: Կապ չունի, թե ով որտեղ է գտնվում, ինչ փաստաթղթային կարգավիճակ ունի կամ չունի, բնավ էական չէ: Մեզ Ադրբեջանը հայտարարել է պատերազմ: Մենք պատերազմից երբեք չենք խուսափել եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր պատերազմը հաղթենք: Շատ սիրում եմ իմ ազգությունը եւ բոլոր հայերին, ուստի խնդրում եմ ու պարտադրում՝ բոլորով գալ Հայաստան եւ մեր պատերազմը հաղթել:  Միշտ ձեր՝ Արա Մարտիրոսյան:

Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել, կկռվենք: Առաջ Աստված, թող Աստված տա՝ լինի խաղաղություն հնարավորինս շուտ, բայց եթե չկա խաղաղություն, կպատերազմենք ու կհաղթենք»,- ասում է երգիչն ու տեղեկացնում․ «Անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում ու ինչ քաղաքացիություն ունեմ, նախընտրում եմ վերադառնալ իմ երկիր: Հոկտեմբերի 2-ին մեկնում եմ եւ հոկտեմբերի 3-ի երեկոյան կլինեմ Հայաստանում: Ու հոկտեմբերի 4-ին առավոտյան արդեն իսկ պետք է գնամ եւ միանամ կամավորականներին, որ մեկնեմ Արցախ»։

Մանրամասները՝ տեսանյութում:


ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica