close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է

Աշխարհ

26 Սեպտեմբերի 2020, 16:57
 Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վատն է, քան Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեն, փոխանցում է Mehr-ը:

Տարբեր մակարդակների որոշ քաղաքական էլիտաներ չեն հավատում, որ Թրամփն ավելի դաժան է, քան Սադդամը, բայց նա վտանգում է իրանցիների կյանքն ու առողջությունը, ասել է Ռաբիեն

Նրա խոսքով` եթե Սադամը ցանկանում էր գրավել Խուզեստանն ու Խորամշահրը, ապա այսօր Թրամփը նպատակ ունի տրոհել իրանական հասարակության ազգային ինքնությունը` Իրանի մասնատման եւ կրճատման միջոցով. «Սադամի ռեժիմը տեսախցիկների առջեւ պատռեց 1975 թվականի Ալժիրի համաձայնագիրը, իսկ այսօր, ղեկավարվելով նույն մտածողությամբ, Թրամփի ռեժիմը նույնն արեց իրականակ միջուկային համաձայնագրի հետ»:
Նա շեշտել է, որ այդ օրերին Սադամի ռեժիմը սպառնում էր ոչնչացնել Իրանի քաղաքներն ու գյուղերը, իսկ այսօր Թրամփի ռեժիմը սպառնում է ոչնչացնել իրանական մշակութային եւ քաղաքակրթական կենտրոնները:

«Սադամը հրթիռներով ռմբակոծեց Իրանի ժողովրդին, իսկ այսօր Թրամփը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի ժողովրդի առողջության, կյանքի եւ կենսամիջոցների դեմ»:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica