close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 300 օր

Սպորտ

26 Սեպտեմբերի 2020, 16:38
 Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 300 օր

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 300 օր: Այս մասին հիշեցնում են Խաղերի կազմկոմիտեն:

Ընթացիկ տարվա մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: 

Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽնորից հետաձգելու հնարավորությունը: կազմակերպիչները ձգտում են խաղերնանցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica