close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սերժի ժամանակ Ալիևը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել»․ Շարմազանով

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2020, 15:45
 «Սերժի ժամանակ Ալիևը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։

Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է, որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։

Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ այդ «ամոթալի ներկայացմանը» ներկա են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու որեւէ արձագանք հրապարակային չեն հնչեցնում։ Տղերք, վերջապես հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող։

 Արթնացիր, հայ մարդ։

Հ.Գ. Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել։
Այստեղ են ասել «աշխարհ կանգնի, իջնող կա»»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica