close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ

Հասարակություն

26 Սեպտեմբերի 2020, 13:34
 ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

«2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ էին վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել էր բուհերի ընդունելության մեկ քննություն: Հետևաբար, մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ-Հայաստան բանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:

Բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված մյուս գումարը դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով ծննդյան վկայականը և անձնագիրը /կամ ID քարտը/: Ժամկետների մասին կհայտարարվի առաջիկայում:

Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով:

Հարցերի դեպքում զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ [email protected] »,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica