close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2020, 13:15
 Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է՝ իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են

Գերմանացի լրագրող Լինդսի Սնելը ձայնագրություն է տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում, որում Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են: Մասնավորապես՝ տղամարդը, որը, ըստ ամենայնի, խոսում է Սիրիայի գյուղաբնակի բարբառով, ասում է.

«Մենք թուրքերի հետ պետք է ժամանեինք Հայաստանի սահմանին մոտ գտնվող թուրքական բազա: Բայց մեզ հետ թուրքեր չկան, միայն Ադրբեջանի բանակ է, իսկ նրանք բոլորը շիա են: Շիաների հետ պայքարի դուրս գալն անընդունելի է  թե՛ մեզ համար, թե՛ մեր կրոնի համար: Մենք չենք կանգնի շիաների կողքին, քանի որ նրանք մեր թշնամիներն են ավելի շատ, քան հրեաներն ու քրիստոնյաները»:

Հավելենք նաեւ, որ այս տեղեկությունների ֆոնին Հայաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին`  չայցելել ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլեւ հայ-ադրբեջանական սահման, խուսափել Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով մինչեւ Վրաստանի սահման ճանապարհորդելուց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica