close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

Առողջապահություն

26 Սեպտեմբերի 2020, 12:20
 Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3 օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:

«Անշուշտ, սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզում 53 դպրոցի 2520 աշխատակից է նմուշառվել, նրանցից թեստի դրական ցուցանիշ է ունեցել 31-ը:

Այս պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են: Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակված:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica