close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

26 Սեպտեմբերի 2020, 11:19
 Վարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան

Վարչապետը պարտավոր է ու պետք է արժանապատիվ եւ կոշտ պատասխան տա վերջին շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների լկտի, սանձարձակ հայտարարություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի  ադրբեջանական Haqqin.az կայքում հրապարակված՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյան-Ալիեւ գաղտնի բանակցությունների վերաբերյալ հոդվածը եւ այդ հրապարակման շուրջ վարչապետ Փաշինյանի արձագանքը։

«Թշնամի երկրի մամուլի հրապարակումները որպես կանոն ես չեմ մեկնաբանում, դրանք ինձ համար հիմք չեն։ Սակայն ՀՀ վարչապետի արձագանքից հետո պատկերն ամբողջացավ։ Ըստ էության վարչապետը չհերքեց այդ լուրի իսկությունը՝ ընդամենն ասելով, որ եթե խախտվում է կոնֆիդենցիալ տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ պայմանավորվածությունը, ապա նույնն էլ ինքը կարող է անել։ Հետեւաբար պահանջում եմ, որ վարչապետը ամբողջական եւ համապարփակ տեղեկատվություն ներկայացնի խնդրո առարկա հարցի վերաբերյալ եւ հիմնավոր հերքի այն, հակառակ դեպքում առկա կասկածը գնալով ավելի ու ավելի է խորանալու՝ իր բոլոր հետեւանքներով»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` վարչապետը պարտավոր է ու պետք է արժանապատիվ եւ կոշտ պատասխան տա վերջին շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների լկտի, սանձարձակ հայտարարություններին։

«Վարչապետի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ թավշյա կեցվածքը մեզ համար անընդունելի է եւ դատապարտելի»,-նշեց Սաղաթելյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica