close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրացրել պատգամավորները. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

26 Սեպտեմբերի 2020, 10:28
 Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրացրել պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանը իրեն չի արդարացնում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն եւս այն իրականացնելը այսօրվա դրությամբ հնարավոր չէ:

Մեր տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որեւէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի եւ կառավարության միջեւ կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica