close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները հերթական շրջայցն են ունեցել քրեակատարողական վարչությունում

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2020, 22:21
 Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները հերթական շրջայցն են ունեցել քրեակատարողական վարչությունում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ահազանգի հիման վրա, սեպտեմբերի 25-ին չհայտարարված այց են ունեցել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում ու քննչական մեկուսարանում և հանդիպումներ ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում բարձրաձայնվել են քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման վրա: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում ընթացքավորելու է բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ու երաշխավորման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica