close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կիրթ» Ալիևը շանտաժի է ենթարկում «ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ փնտրող» բարեկամ Փաշինյանին, որովհետև այլևս սպասել չի՞ կարող. Գևորգ Գևորգյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 22:10
 «Կիրթ» Ալիևը շանտաժի է ենթարկում «ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ փնտրող» բարեկամ Փաշինյանին, որովհետև այլևս սպասել չի՞ կարող. Գևորգ Գևորգյան

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենայի haqqin az դետալը իր հերթական մանիպուլիացիան է անում՝ հղում կատարելով սորոսական վարձկաններին: Արդեն ոռնում են երկու ուղղությամբ. նախ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայով ասում են, որ Հայաստանի իշխանությունը ձգտել է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում նվազեցնել ՌԴ-ի միջնորդական դերակատարումը, տարածաշրջանից դուրս մղել ռուսական գործոնը և հնարավորինս ակտիվացնելով արևմուտքի դերակատարումը: Եվ վերջապես՝ ուղղակիորեն ասում են, որ այս ապազգայինները պատրաստ էին հողերի հանձնմանը:

Այն, որ թշնամին և սորոսական ապազգայինները ընդհանուր նպատակ ունեն՝ պայքարել հայկականության, մեր ազգայինի, մեր պետության դեմ, գաղտնիք չէ: Բայց որ, Ռուսաստանին քծնելով, փորձում են նաև որոշակի հարցեր կարգավորել, ակնհայտ է:

Իսկ ինչու են քծնում. որովհետև հնարավոր է նաև Նախիջևանյան հատվածից էլ ագրեսիայի դիմեն, ու սրանով իրենք փորձում են թուլացնել, պասիվացնել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դերակատարումը, հատկապես սահմանի այդ հատվածի պաշտպանության առումով:

Սա խառնակիչ թուրքի շանտաժ է, իհարկե: Բայց որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է:

Ավելի քան երկու տարի, մատնանշելով հնարավոր վտանգները, բազմիցս հայտարարել եմ.

Արցախի ինքնորոշման իրավունքի մասին լռելը, վտանգավոր է:

Համատեղ բնակության գոտիների ստեղծման մասին խոսելը, առանց ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման, վտանգավոր է:

ադրբեջանի համար ընդունելի տարբերակների փնտրտուքը, հատկապես երբ ագրեսորը ամենուր վայրահաչում է, իբրև իրենց տարածքները մենք օկուպացրել ենք, հայատյացություն է:

Եվ վերջապես՝ այս քաղաքականությունը չի կարող բխել մեր շահից, սրանք ադրբեջանի շահերը սպասարկող մոտեցումներ են….

Փաստացի բանը հասավ նրան, որ «կիրթ» ալիևը շանտաժի է ենթարկում «ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ փնտրող» բարեկամ Փաշինյանին, ոորվհետև այլևս սպասել չի՞ կարող:

Այս ապազգային իշխանությանը հեռացնելով միայն, մեր ժողովուրդը և մեր պետությունը կկարողանա զերծ մնալ վտանգավոր զարգացումներից, իսկ ավելի կոնկրետ՝ պատերազմից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica