close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրերը՝ քուրդ, զավակները՝ ադրբեջանցի. ահա, թե ինչպես էր նաև ավելանում ադրբեջանցիների քանակը. Ա. Եղիազարյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 15:58
 Հայրերը՝ քուրդ, զավակները՝ ադրբեջանցի. ահա, թե ինչպես էր նաև ավելանում ադրբեջանցիների քանակը. Ա. Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջւմ գրում է. 

«Որպեսզի պատկերացնեք, թե որքան «հոգատար» էին Ադրբեջանի իշխանություններն՝ իրենց պետության մեջ ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման նկատմամբ՝ բերեմ մի օրինակ։

Պատմությունից հայտնի է, որ Պարսկաստանի թյուրքական ծագումով Սեֆյանների դինաստիայի շահերը, հիմնական հայկական տարածքներից անջատելու եղանակով ցանկանալով թուլացնել Արցախի Խամսայի հայկական հինգ մելիքություններից կազմված դաշինքը, քրդական մի շարք ցեղերի տեղափոխում և բնակեցնում են Խամսայի մելիքների հիմնական տարածքի (Խաչեն, Ջրաբերդ, Գյուլիստան, Վարանդա, Դիզակ) ու Զանգեզուրի միջև (ներկայիս Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում): Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)՝ Ադրբեջանի ՍՍՌ կազմում, որին զուգահեռ՝ հուլիսի 16-ին արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը: Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև՝ այդ տարածքը ԼՂԻՄ-ի մեջ չընդգրկելը: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ՝ որպես սովորական վարչական շրջան։ «Կարմիր Քուրդիստանի» տեղում 1930 թվականի մայիսի 25-ից մինչև 1937թ. օգոստոսի 8-ը եղել է «Քրդական» անունով շրջան` Լաչին (ներկայում՝ Բերձոր) վարչական կենտրոնով: Քրդական շրջանից հետագայում ստեղծեցին 2 նոր շրջան՝ Քարվաճառի ու Լաչինի։
1993 թվականին, երբ հայկական զինված ուժերն ազատագրեցին Քարվաճառի շրջանը, ականատես եղանք տարօրինակ, բայց Ադրբեջանի քաղաքականությունն իմանալով՝ հայերիս չզարմացնող երևույթի։ Որոշ բնակավայրերից, բնակչությունը հապճեպ հեռանալով՝ չէին վերցրել անգամ իրենց անձնական փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերն ուսումնասիրելով, պարզվեց, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն ազգությամբ քուրդ էին, իսկ երիտասարդները՝ ադրբեջանցի։ Ակնհայտ էր ավագ և կրտսեր սերունդների ազգակցական կապը՝ որպես ծնող-զավակ հարաբերություններ։ Հայրերն ու մայրերը անձնագրերով ազգությամբ քուրդ էին, իսկ զավակները՝ ադրբեջանցի ...
Ահա, թե ինչպես էր նաև ավելանում թյուրք ադրբեջանցիների քանակն Ադրբեջանի ԽՍՀ-ում, իսկ ազգային փոքրամասնությունների թիվը՝ նվազում։ Ձուլման, ադրբեջանականացման այս գործընթացից չեն խուսափում նաև ներկայում Ադրբեջանի հարավում, հյուսիսում ու հյուսիս-արևելքում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները։ Ո՛չ անցյալում, ոչ էլ՝ ներկայում»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica