close
Եղանակը Երևանում
1 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում

Մշակույթ

25 Սեպտեմբերի 2020, 17:31
 «Գութան» փառատոնն այս տարի կանցկացվի Տավուշում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում կանցկացվի Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը:

Փառատոնին այս տարի մասնակցում է 13 համույթ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ՝ մեկ համայնք ձևաչափով, այնուհետև, բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը. այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- նշել է Արսեն Գրիգորյանն ու հավելել, որ համավարակի պատճառով արտիստները ստեղծագործական դադար ունեցան և հիմա «Գութանի» շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ տավուշցիներին:

Փառատոնի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica