close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան փորձ է անում հակակշիռ ռազմական գոտի ձեւավորել

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 15:11
 Անկարան փորձ է անում հակակշիռ ռազմական գոտի ձեւավորել

Թուրք-ադրբեջանական տանդեմը թափ է հավաքում «մեկ ազգ երկու պետություն» բանաձեւն աշխատացնելու ուղղությամբ եւ երկկողմանիորեն փորձ է արվում ապատեղեկատվությամբ Հայաստանի հետ նախապատերազմական իրավիճակ ստեղծելու, իհարկե պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի ուսերին։

Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Անկարայի եւ Բաքվի վերջին հայտարարությունները։

Ըստ Շ․Գանտահարյանի, ներադրբեջանական եւ ներթուրքական շարժառիթներ եւս կան։ Ավելի գլոբալ առումով, տավուշյան գործողություններին առընթեր Անկարան անվերջ փորձ է անում ակտիվորեն ներգրավվելու՝ հակամարտությունում դեր վերցնելու նպատակով։ Բայց ոչ միայն դա։ Շ․ Գանտահարյանի վկայությամբ՝ Անկարան աշխարհագրական տարբեր միջավայրերում, հատկապես միջին արեւելյան տարածաշրջանում, խորը խնդիրներ ունի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երեք երկրների հետ։ Մոսկվան եւ Անկարան ապամերձեցվում են, ԱՄՆ-ը ռազմական առումով օժանդակում է Կիպրոսին, որին սպառնում է Թուրքիան, իսկ Ֆրանսիան թե՛ հյուսիսային Աֆրիկայում, եւ թե՛ Արեւելյան Միջերկրածովում հայտնվել է տրամագծորեն հակոտնյա դիրքերում՝ հարաբերակցաբար Անկարային։

Հարավային Կոկվկասում անկայունություն առաջացնելու նախադրյալներ ստեղծելով՝ Անկարան ուղերձներ է ուղարկում աշխարհագրական տարբեր գոտիներում իրեն հակադրված ուժերին ռազմաքաղաքական գործարքների նախապատրաստության միտումով խաղաթղթեր ներկայացնելու համար։ Առաջին հերթին՝ ապամերձեցվող Մոսկվային։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica