close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե՝ ոչ, հանրահավաքը կայանալու է. Արսեն Բաբայան

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2020, 13:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե՝ ոչ, հանրահավաքը կայանալու է. Արսեն Բաբայան

Անում են ամեն ինչ, որ ընդդիմությունն իր պլանները չիրականացնի, բայց ընդդիմությունն անելու է իր պլաններն ու հասնելու է հաջողության. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի մոտ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Դատարանում այս պահին ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը: 

«Հանրահավաքը լինելու է շատ մարդաշատ և շատ բան ասող: Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե՝ ոչ, հանրահավաքը կայանալու է»,- ասաց նա:

Հարցին՝ իշխանափոխության ի՞նչ օրակարգ ունեն քաղաքական ուժերը, Բաբայանը պատասխանեց, որ դրանց մասին տեղյակ կպահեն հանրահավաքի ժամանակ:

«Այդ գործողությունները բերելու են վերջնական արդյունքի, երբ կառավարությունը կտա հրաժարական, ձևավորվելու է նոր կառավարություն, որն անցկացնելու է նոր խորհրդարանական ընտրություններ: Դա ավելի քան իրատեսական է, և դա կլինի»,- հավելեց  նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում:  

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica