close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին

Աշխարհ

25 Սեպտեմբերի 2020, 13:05
 Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է. այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նշվում է՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը: 

Հայ-ռուսական համատեղ զորավարժությունների ընթացքում խաղարկվել են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվել է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Կասպիծ ծովերի ջրատարածքներում: Զորավարժություններին մասնակցելու համար զորախմբեր են հրավիրված Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից: Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica