close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանի դատը իշխանության կամքով քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն է․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2020, 10:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանի դատը իշխանության կամքով քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն է․ Արծվիկ Մինասյան

Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի.՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում. քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործը։

«Ակնհայտ է, որ ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրանանացվող քրեական գործերը բացահայտ են: Սա վկայություն է այն բանի, որ ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ է արդարադատություն իրականացվում, այլ բացառապես իշխանության կամքով քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն»,- ասաց նա:

Մինասյանը վստահեցրեց՝ որևէ մեկի մտքով չանցնի, թե իրենք արդարադատությանը դեմ են, բայց արդարադատությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայությամբ, ոչ թե՝ ըստ իրավիճակի՝ առանց համակարգային հիմքերի։

ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի մասին Արծվիկ Մինասյանն ասաց. «Ակնհայտ է, որ այն լինելու է բազմամարդ, հասարակությունը սպասելու է քաղաքական խոսքի, ու իշխանությունը փորձելու է ձեռնարկել բոլոր գործողությունները, որ հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը»:

Անդրադառնալով ՀՀԿ-ին հանրահավաքի հրավիրելու հարցին՝ նա նշեց, որ հանրահավաքը բաց է, որևէ առանձին ուժի հրավեր չեն ուղարկել։

«Չեմ կիսում իշխանության տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին։ Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլյացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները և գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Հանրահավաքում կներկայացվեն հետագա գործողությունները, ճանապարհային քարտեզը՝ նշեց Մինասյանը: 

«Ի տարբերության իշխանական շատ ուժերի, մենք ոչ թե գաղտնի համաձայնությունների, այլ հրապարակային համագործակցության կողմնակից ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Արցախը նոր հերոս ունի
30 Հոկտեմբերի 2020, 14:17 Արցախը նոր հերոս ունի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica