close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 2 մարդ

Առողջապահություն

25 Սեպտեմբերի 2020, 11:13
 Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք՝ մեկ օրում. մահացել է 2 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 276077, վերջին մեկ օրում` 3842 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4002 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 254-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 43401 անձ, վերջին մեկ օրում՝ 135 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 947 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica