close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2020, 22:39
 Կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մինչ ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում է ուժը, արագությունն ու դիմացկունությունը: Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ են կատարում, նաև 100 և 1000 մետր վազք:

«Այս պահին ոստիկանության կրթահամալիրում ընթանում է նոր ձևավորվող պարեկային ծառայության համար, պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ստուգումների երկրորդ փուլը, այն է` ֆիզիկական պատրաստականության ստուգում: Դրան նախորդել է առաջին փուլը` համակարգչային թեստավորումը, որով ստուգվում էր դիմորդների մասնագիտական պիտանելիությունը ոստիկանությունում աշխատելու համար: Իսկ այս փուլին հաջորդելու է հարցազրույցը՝ հոգեբանի ներգրավմամբ»,-ստուգման գործընթացը մեկնաբանեց ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Միսակ Մարկոսյանը:

Ընդունելության մասնակիցները ստուգման այս փուլում, սահմանված ժամանակում, պետք է հաղթահարեին 1000 մետրը:

Պարեկային ծառայությունը արտաքին ծառայության այն ստորաբաժանումն է, որն ամենից շատն է շփվում քաղաքացիների հետ: Նրանք հաճախ հանցագործին բռնում են հենց հանցանքի պահին: Մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են լինել ֆիզիկապես պատրաստված:

Ֆիզպատրաստականության ստուգման գործընթացին հետևում էին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:

Արա Ֆիդանյանը համոզված էր, որ առաջիկայում դիմորդների թիվը կավելանա. «Ունենալու ենք նոր տեսակի ոստիկանություն, ինչը հասարակության մեջ փոխելու է ձևավորված կարծրատիպերը: Ոստիկանության նոր կերպար ենք ունենալու, սրանով էլ պայմանավորված կլինի նաև նոր դիմորդների քանակական աճ: Բացի այդ` տեսնելով, թե դիմորդներն ինչ պատրաստականություն են անցնում և, հետագայում պարեկային ծառայող դառնալով, ինչ սոցիալական ապահովվածության երաշխիքներ ունեն, վստահ եմ, որ դիմորդների քանակը հետզհետե կավելանա»,-ասաց ոստիկանության պետի տեղակալը:

«Նոր պարեկային ծառայությունից ակնկալիքները մեծ են,- ավելացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, որովհետև սրանով ոստիկանության ծառայության նոր որակ և նշաձող ենք սահմանում: Որպես արտաքին ծառայություն, էականորեն ընդլայնված են այս ծառայության գործառույթները: Այդ գործառույթների իրականացման մեթոդաբանությունը, դրանց տակտիկաները, քաղաքացիակենտրոն, իրավունքահենք բնույթը, պրոֆեսիոնալիզմն այն կարևոր չափանիշներն են, որոնց ապահովմամբ պետք է ծառայությունը հաջողի»:

Ոստիկանը պետք է ֆիզիապես ուժեղ լինի, որպեսզի օրենքով սահմանված դեպքերում, այն է` իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում կարողանա գործադրել ֆիզիկական ուժ:

Հաջողություն մաղթենք մեր ապագա պարեկայիններին: Չէ՞ որ ֆիզիկապես ուժեղ, իր գործառութային պարտականությունները հստակ գիտակցող ու պարտաճանաչ ոստիկանն է մեր անվտանգության երաշխավորը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica