close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արզականի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսավեր եկեղեցին

Մշակույթ

24 Սեպտեմբերի 2020, 22:05
 Արզականի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսավեր  եկեղեցին

Ինչպես նշել էինք՝ Արզական գյուղը  բավականին հարուստ է միջնադարյան  ճարտարապետության եզակի  նմուշներով;  Իր տեսակի մեջ բացառիկ է  գյուղը շրջապատող Ծաղկունյաց  լեռների հարավային լանջերին գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին  կիսավեր եկեղեցին: Չնայած, իր կիսավեր լինելուն, տաղավար տոներին և առհասարակ ցանկացած առիթով  Մարիամ Աստվածածինը հանդիսանում է արզականցիների գլխավոր  ուխտատեղին:

Եկեղեցու պատերից մեկի վրա գտնվող այս ցուցանակը փաստում է, որ այն 10-12րդ դարերի կառույց է:

Վայրը  սրբատեղի  է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում, որի ապացույցը եկեղեցու հարևանությամբ գտնվող հեթանոսական տաճարի մնացորդներն են:

Այս եկեղեցու հետ կապված կան բազում հետաքրքիր պատմություններ:                 

Առաջինը կապված է եկեղեցու  հին դռան հետ:  Միառժամանակ առաջ Արզականգյուղի  բնակիչներից մեկը տուն է կառուցել իր համար,  հետո քանդել է եկեղեցու դուռը և տարել, որ տեղադրի իր տան դռան տեղում, բայց դուռը իր շալակից այդպես էլ չի պոկվել, հասկանալով, որ եկեղեցու դուռը գողանալով մեծ մեղք է գործում այդ անձը ստիպված այն վերադարձրել է  իր տեղը,  որը ժամանակի ընթացքում շարքից դուրս է եկել և քայքայվել: Իսկ  վերևի նկարի ժամանակակից դուռը հատուկ եկեղեցու համար պատրաստել է գյուղում հայտնի Դարբին Մնեի գերդաստանից Արտակ Պետրոսյանը, որի տոհմում դարբնությունը ժառանգական մասնագիտություն է:

Երկրորդ պատմուությունը կիսաառասպելական և կիսաիրական է: Ըստ դրա Մարիամ Աստվածածին եկեղեցու գագաթին տեղադրված է  եղել ոսկեձույլ խնձոր, որը ոչնչացվել է կա'մ   Լենկ Թեմուրի, կա'մ Սելջուկ թուրքերի կողմից: Իսկ իրականում հենց  եկեղեցին մասամբ ավերվել է և' քոչվոր զորապետի, և' սելջուկ թուրքերի կողմից:

Տաղավար տոներին ուխտավորների հոսքը այս եկեղեցի  չի դադարում: Գյուղում սովորություն կա բերքահավաք ավարտից  հետո օրը տոն դարձնել, և այս եկեղեցում մատաղի արարողություն կատարել` զոհաբերելով կա'մ գառ, կա'մ  ուլիկ: Ըստ տեղացիների խորհրդային տարիներին ամբողջությամբ արգելվել է այս տոնի անցկացումը, բայց միևնույնն է արզկանցիները ելքը գտել են և իրենց սրբազան ուխտը կատարել են:

Հատկապես գեղեցիկ է ստացվում խաղողօրհնեքի օրը, երբ ուխտավորների հոսքը այստեղ շատ ավելի մեծ թիվ է կազմում, առավել սրտագին   հավատացյալները բարձունք են հասնում ոտքով, զամբյուղով մրգեր են բարձրացնում սրբավայր` հավատալով,  որ դրանց միջոցով իրենց տուն են հասցնում Մարիամ Աստվածաին եկեղեցու օրհնությունն ու զորությունը:

Եկեղեցու ներսում է գտնվում  արջի գլխ այս քանդակը, տեղական սովորույթ կա` ուխտավորները բարձրանալով եկեղեցի  այս քանդակի ուղղությամբ մետաղադրամներ են նետում, եթե մետաղադրամը մնում է վերևում քանդակի վրա, ապա այդ տարի անպայման կատարուվում է մետաղադրամ նետողի երազանքը, որը նա պահել էր մինչև ուխտի բարձրանալը:

Միջնադարյան ճարտարապտական արվեստի գլուխգործոց է հանդիսանում եկեղեցու դռան  վերևի քանդակը, որը ըստ տեղացիների հիշեցնում է թագադրված մարդու գլուխ:

 

Սրբավայրի տարածքում կն բազմաթիվ խաչքարեր; Դրանք հիմնականում համարվում են ծաղկած խաչքարեր, աչքի են ընկնում եզրերից հելունագործ զարդանախշերով, խաչերի թևերից բացվում են ծաղկաթերթեր, գագաթմասում նռան ճյուղեր են, հասունացած պտուղներով, ներքևից քանդակված են արմավենու թփեր, մի քանիսի ներքևի հատվածում զետեղվա'ծ է հավերժության`սվաստիկայի,  նշանը, և դրանք համարվում են զարգացած միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ:

Այս եկեղեցին հանդիսնում է բազմախորան եկեղեցի,  որը միջնադարյան Հայաստանում եզակի երևույթ է եղել, իհարկե պիտի փաստել, որ այդ ոճի տաճարի բացռիկ օրինակ է ներկայիս Տավուշի մարզում գտնվող Խորնաշատ վանքը; Իսկ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերակներում պահպանվել են երկու խորաններ:

Մյուս կողմից այս եկեղեցին նաև կամարազարդ եկեղեցի է, միևնույն ժամանակ նմանություն ունի նույն Տավուշի մարզում ոչ պակաս հայտնի Հաղածին վանական համալիրի եկեղեցիներին:

 

Սուրբ Մարիամ Աստվածածնի ավերակների մեջ պահպանվել է նաև եկեղեցու  կիսավեր գմբեթը, որից պարզ է դառնում, որ այն կենտրոնագմբեթ եկեղեցի է: Պահպանված են նաև վանականների համար նախատեսված խցերը:

 Եկեղեցու պատերին  պահպանվել են նաև մեսրոպատառ երկու արձանագրություններ, որոնք ամենայն  հավանականոււթյոմբ եկեղեցու հետ առընրվող ինչ-որ իրադրձության ամրագրումներն են:

 

Կառույցի  առավել հետաքրքիր ճզրտարապետական  լուծումներից է նև այս գաղտնուղին, որը Արզականի բնակիչների պնդմամբ տանում էգյուղի կենտրունում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին:

Ստորև ներկայացնում ենք   հետաքրքիր և բացառիկ լուսանկարներ սրբավայրի տարածքից.

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վադենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի Հասարակագիտության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica