close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2020, 19:32
 ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել

ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է. ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։

Շաթիրյանն ասաց, որ առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։

Նա նշեց, որ ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու. «Դատավորներից մեկը եւս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»։

Լրագրողները խնդրեցին հնչեցնել թեկնածուի անունը՝ Շաթիրյանն էլ ասաց. «Անուններն օնլայն լրատվամիջոցներին հայտնի են»։

Դատավոր Շաթիրյանը չհերքեց մամուլում շրջանառվող այն լուրը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված թեկնածուն Աշոտ Խաչատրյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն՝ Խունդկարյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է նիստն այդքան երկար տեւում՝ դատավոր նշեց. «Կարծում եմ՝ նորմալ է, որովհետեւ յուրաքանչյուրն ունի հարցեր։ Կարծում եմ՝ հարցին արագ լուծում տալու մեջ չէ խնդիրը»։

Շաթիրյանը հայտնեց, որ ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ. «Ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ եւս կան»։

Նա ասաց, որ այս պահին հասել են հարցուպատասխանի փուլին. «Քվեարկությունն ավելի ուշ տեղի կունենա»։

ՍԴ դատավորն ասաց նաեւ, որ ինքը որոշ հարցեր ունի Խունդկարյանին. «Կախված իրավիճակից կհասկանամ՝ որոնց հնչեցնել, որոնք՝ ոչ»։

Հարցին՝ ինչո՞ւ ինքը չցանկացա՞վ իր թեկնածությունն առաջադրել, դատավորն ասաց. «Նպատակահարմար չհամարեցի»։

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica