close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փողն առել եք, դասերն ինչո՞ւ չեք անում. Արթուր Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ղեկավարությանը

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2020, 15:43
 Փողն առել եք, դասերն ինչո՞ւ չեք անում. Արթուր Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ղեկավարությանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ: Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի դարձրեք: Ուզում եմ հասական ու՞ր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:

Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում»:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՊՏՀ կազմկոմիտեն հայտարարել էր ուսումնական գործընթացը ժամանավորապես դադարեցնելու մասին:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica