close
Եղանակը Երևանում
1 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարձկաններից անգամ գերեզմանատեղի չի մնա, լավագույն դեպքում ցաքուցրիվ պարարտանյութ կդառնան հայոց հողի համար. Արթուր Եղիազարյան

Քաղաքական

24 Սեպտեմբերի 2020, 10:13
 Վարձկաններից անգամ գերեզմանատեղի չի մնա, լավագույն դեպքում ցաքուցրիվ պարարտանյութ կդառնան հայոց հողի համար. Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հակված եմ կարծելու, որ Թուրքիայից Ադրբեջան տեղափոխվող «իսլամական պետության» մնացորդ վարձկան բաշիբոզուկներն ավելի շատ չարիք են դառնալու Ադրբեջանի համար, քան գործնականում օգտակար կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանի տարածքում նրանց քանակական շատանալու դեպքում՝ ավելի շուտ նրանք քաոս, կառուցվածքային կազմալուծում կառաջացնեն այնտեղ, որով՝ Թուրքիայի համար էլ ավելի խամաճիկային կդարձնեն Ադրբեջանը։

Չմոռանանք, որ հավաքագրված վարձկանները սովորաբար փողի համար են կռվում, նրանք անձնազոհության հակում չունեն հանուն ուրիշի շահերի և պետության՝ երբ իրենց կյանքի համար վտանգավոր իրավիճակ է առաջանում։ Նրանց թիկունքում իրենց տունն ու ընտանիքը չի, միշտ նահանջելու, փախուստի դիմելու տեղ ունեն։
 
Չմոռանանք, որ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերում բազմաթիվ էին վարձկանները, էլ ռուս-ուկրաինացի-պակիստանցի օդաչուներ, էլ ուկրաինուհի դիպուկահարներ, էլ աֆղան մոջահեդների ու հյուսիսկովկասյան (հիշենք Բասաևի չեչենադաղստանյան ուժերը) ջոկատներ, որոնք անգամ մարտական-պատերազմական լուրջ ճանապարհ էին անցել։ Եվ ի՞նչ եղան նրանք՝ կարծում եմ պատերազմի պատմությունից կհիշեք։
 
Դե, թող այս անգամ էլ թյուրքերը համարձակվեն նրանց օգտագործել։ Վարձկաններից անգամ գերեզմանատեղի չի մնա, լավագույն դեպքում ցաքուցրիվ պարարտանյութ կդառնան հայոց հողի համար»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica