close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով. «Փաստ»

Մամուլի տեսություն

24 Սեպտեմբերի 2020, 10:06
 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։

Առաջին հայացքից վրիպակ հիշեցնող այս կեղծիքը ունի շատ խորը քաղաքական նշանակություն, քանի որ ԱՀԿ կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելուց հետո երկու օր Փաշինյանը շարունակում էր իր նախընտրական քարոզարշավը՝ կազմակերպելով մարդկանց զանգվածային կուտակումներ։ Այս հանգամանքը թաքցնելու նպատակով, ըստ Ղազինյանի ներկայացրած հաղորդման, ՀՀ կառավարության որոշման մեջ դիտավորյալ կեղծվել էր պանդեմիա հայտարարելու օրը։ Ըստ էության, դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով: Քրեական գործի շրջանակներում արդեն պարզ կդառնա, թե, բացի Նիկոլ Փաշինյանից, էլ ովքեր են ներգրավվելու այս գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica