close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են. «Փաստ»

Մամուլի տեսություն

24 Սեպտեմբերի 2020, 09:38
 Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում աճող լարվածության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ կողմերին հորդորելով անցնել սուբստանտիվ բանակցությունների։

Փորձագետների համոզմամբ, խոսքը եղած փաստաթղթերի հիման վրա բանակցությունների մասին է, հակառակ դեպքում, ըստ նրանց, եթե օրակարգում փաստաթուղթ չլիներ, ապա կխոսվեր նոր փաստաթղթի շուրջ քննարկումների կամ բանակցությունների մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակի կամ անուղղակի ձեւով միջնորդ երկրները վերջին ամիսներին խոսում են Մադրիդյան փաստաթղթի տարբեր փոփոխությունների մասին, ապա ենթադրելի է, որ բանակցությունների սեղանին այսօր էլ այդ փաստաթղթի որեւէ տարբերակ է։

Մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք պատրաստ է Ադրբեջանը՝ բանակցություններին մասնակցել այդ փաստաթղթի շուրջ. Հայաստանն այն չի մերժել, Նիկոլ Փաշինյանը միայն խոսել է այն մասին, որ այդ փաստաթղթի որոշ դրույթներ ընկալելի չեն, եւ որ նա պարզաբանումների համար դիմել է միջնորդներին։

Համենայնդեպս, հասկանալով իրավիճակի լրջությունը, համանախագահները փորձում են բանակցությունները վերսկսել, իսկ թե որքանով դա կհաջողվի, դեռեւս դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica