close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն. «Փաստ»

Մամուլի տեսություն

24 Սեպտեմբերի 2020, 09:12
 Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է քննարկվելու խորհրդարանում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին:

Օրերս 1or.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել էր, որ դեռ նախագիծ չկա, պարզապես պատգամավորները օրենքի հետ կապված քննարկումներ են իրականացնում: «Խոսքը ոչ թե նոր օրենքի մասին է, այլ ընդունված օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու»,-ասել է Թունյանը՝ հավելելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի մինչեւ այս տարեվերջ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ընդունված օրենքը, որը նաեւ Հայաստանում լուրջ դժգոհությունների առիթ դարձավ, տարակուսանքի տեղիք է տվել ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղից Հայաստանի իշխանություններին հստակ ասել են, որ նման օրենքն այն տեսքով, ինչպես ընդունվել է, պարզապես անթույլատրելի է եւ հնարավորինս արագ պետք է փոխել:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ-ում որոշել են նշյալ պահանջը կատարել «լուռումունջ», անաղմուկ, սակայն չի ստացվել: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ այս իշխանությունները պարբերաբար կատարում են քայլեր, ընդունում են որոշումներ եւ օրենքներ՝ առանց նախօրոք հաշվի առնելու հետեւանքները, առանց լսելու մասնագիտական կարծիքները, ինչպես նաեւ գործընկեր երկրների տեսակետները, իսկ հետո ստիպված «հետողորմյա» են անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica