close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Yerkir.am-ի հրապարակումը արդյունք ունեցավ․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ դիմակներ կրելու պարտադրանքը հանվեց

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 23:18
 Yerkir.am-ի հրապարակումը արդյունք ունեցավ․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ դիմակներ կրելու պարտադրանքը հանվեց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը քիչ առաջ գրառում է կատարել, որը փաստում է, որ Yerkir.am-ի՝ "Դիմակները՝ սպառնալիք․ հաշմանդամություն ունեցող մարդիկ պարետատան լուսանցքում են" հրապարակումը գոնե մասամբ արդյունք ունեցավ․ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ դիմակներ կրելու պարտադրանքը հանվեց։ Նշենք, որ նաև այս խնդրի անտեսման հարցումով մենք դեռ 5 օր առաջ նամակ էինք ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն էլ այսօր՝ պատասխան նամակում գրել էր, որ կոնկետ այս հարցի պատասխանատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ ԿԳՄՍՆ-ն, փաստորեն, իր մասով որոշ շտկումներ կատարեց, հերթը մյուս նախարարություններինն է։

Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ ասվում է հետևյալը․

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները, որոնցով, ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են, մասնավորապես ամրագրվել է, որ.

- լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ,

- Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,

2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,

3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․

4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,

5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,

6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

- մասնագիտացված և հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

Հրամանի հղումը՝ ստորև

http://moh.am/images/legal-606.pdf…

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica