close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորում ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 22:10
 Վանաձորում ձկան խանութում պայթյուն է տեղի ունեցել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
28 Հոկտեմբերի 2020, 13:20 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. Կյանքը սահմանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica