close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվեց

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2020, 15:26
 Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է։

Ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանի պաշտպանները դատական նիստին  չեն ներկայացել՝ հիմնավորելով, որ իրենք դատական նիստի մասին պատշաճ չեն ծանուցվել։ 

Նիստը հետաձգվել է, դեռևս  հայտնի չէ, թե երբ է այն կայանալու։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում միջնորդություն ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանավորումը թույլատրելու համար: Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»: Հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում էր 2017 թ. մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ նրա համակիրները եւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամները ցույց էին անում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica