close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք. ԲԸՏՄ

Իրավունք

23 Սեպտեմբերի 2020, 16:06
 Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք. ԲԸՏՄ

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ հերթական խստացված ստուգայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք։

ՀՀ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Հ.Ա-ն եւ Ս.Կ-ն որսացել են 48 հատ լոր տեսակի թռչուն, որը թույլատրված չափաքանակից ավել է։ Որսորդական զենքերը եւ իրեղեն ապացույցներն առգրավվել են։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։

Ստուգայցերը շարունակվում են։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica