close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը շրջակա միջավայրի նախարարին ներկայացրել է իրենց կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի օրակարգը

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 15:21
  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը շրջակա միջավայրի նախարարին ներկայացրել է իրենց կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի օրակարգը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Ողջունելով հյուրին նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել կլիմայական փոփոխությունների եւ բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։

Նախարար Պետրոսյանն ընդգծել է, որ երեխաների, դեռահասների եւ երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձեւավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսեւորող քաղաքացի։

Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, ապա հակիրճ ներկայացրել կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ—Հաթինգը, մասնավորապես անդրադարձել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» եռամյա ծրագրին, ապա առաջարկել դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները:

Նախարար Պետրոսյանը շեշտել է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։

Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։

Այդ համատեքստում նախարար Պետրոսյանն առանձնացրեց ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել եւ գտնվում է գործարկման փուլում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռեւս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման եւ երեխաների վրա բնական աղետների եւ կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման եւ չեզոքացման։

Տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն հայտնեց նախարար Պետրոսյանին ընդունելության համար եւ հույս հայտնեց, որ համատեղ ուժերի ներդրման շնորհիվ նախանշված թիրախները հնարավոր կլինի հաղթահարել ամենասեղմ ժամկետներում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica