close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ամուսնությունը` որպես տղամարդու և կնոջ միություն» դրույթը պարունակող օրինագիծը

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2020, 15:12
 Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ամուսնությունը` որպես տղամարդու և կնոջ միություն» դրույթը պարունակող օրինագիծը

Ռուսաստանի կառավարությունը կարող է լիազորվել պաշտպանել ընտանիքն ու մանկությունը և, մասնավորապես, ամուսնությունը` որպես տղամարդու եւ կնոջ միություն: Այս դրույթը պարունակվում է կառավարության մասին օրինագծում, որը Պետդումա է ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РБК-ն՝ նշելով, որ փաստաթղթի նպատակն է օրենսդրությունը համապատասխանեցնել ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին:

Ըստ այդմ` ՌԴ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ընտանիքի, մայրության, հայրության և մանկության, ինչպես նաև ամուսնության ինստիտուտի` որպես տղամարդու եւ կնոջ միության, պաշտպանության համար:

Հավանականություն կա նաև, որ կառավարությունը կապահովի երեխաների ընտանեկան կրթության առաջնահերթությունը:

Օրինագծով կառավարությունը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի առանց խնամքի մնացած երեխաների նկատմամբ ծնողական պարտականություններ կատարվեն: Կառավարությունը պետք է նաև հետեւի, որպեսզի երկրում պայմաններ ստեղծվեն երեխաների համակողմանի, հոգևոր, բարոյական, մտավոր և ֆիզիկական զարգացման համար, եւ միջոցներ ձեռնարկի երիտասարդական քաղաքականության իրականացման համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica