close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Առողջապահություն

23 Սեպտեմբերի 2020, 15:00
 Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիի Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. տեղեկացնում է Sputnik-ը:

Այդ թեստավորման նպատակն է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում՝ Արդարադատության տան հետնաբակում ստեղծված է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում է, կարող է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- ասել է Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր՝ Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:

Անցած օրը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, 47 ախտահարված Թբիլիսիից է: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica