close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2020, 11:46
 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել է դաշնային կառավարության՝ մինչեւ դեկտեմբերի 11-ը ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը: Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը պաշտպանել է 359 կոնգրեսական, դեմ է հանդես եկել 57-ը: Politico թերթի տվյալներով՝ քվեարկությանը նախորդել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի համաձայնությունը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ ֆերմերներին օգնություն եւ դպրոցականներին սնունդ տրամադրելու շուրջ: Այժմ օրինագիծը պետք է քվեարկության դրվի Սենատում: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն ստորագրման կներկայացվի ԱՄՆ նախագահին:

Նախաձեռնությանը պետք է հավանություն տրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ երկրում ավարտվում է 2020 ֆինանսական տարին: ԱՄՆ բյուջեի չընդունման դեպքում հնարավոր է նոր «շաթդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողներն արձակուրդ գնացին ռեկորդային՝ 35 օրով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ հանրապետականներն այն ժամանակ ձգտում էին 2019 ֆինանսական տարվա պետբյուջեում ավելի քան 5,7 միլարդ դոլար ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար։

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica