close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսի պատճառով եվրոպական մայրցամաքում պառակտման վտանգ կա. Մակրոն

Աշխարհ

23 Սեպտեմբերի 2020, 11:01
 Բելառուսի պատճառով եվրոպական մայրցամաքում պառակտման վտանգ կա. Մակրոն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է Բելառուսի ճգնաժամի պատճառով Եվրոպայի քարտեզի վրա «ճեղքման» մասին. հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մակրոնը, մասնավորապես, նշել է. «Բելառուսի պատճառով եվրոպական մայրցամաքում պառակտման վտանգ կա»: Նա հորդորել է խուսափել արտաքին միջամտությունից և աջակցության խոսքեր է ուղղել բելառուս ժողովրդին:

Ի հավելումն՝ Մակրոնը խոսել է նաև ԵԱՀԿ միջնորդությամբ Բելառուսում ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին ու տեղեկացրել, որ  այդ տեսակետը նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն է և հնչեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների ընթացքում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հայտարարել է, որ հանրապետության ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը, ինչը հարուցել է հանրության զայրույթը.մարդիկ այն կարծիքի են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica