close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա էլ պետք է էն երեխեքի հետ աշխատեմ․ Նյու Ջերսիի «Շանթ» թատերախմբի ղեկավարի՝ ԱՄՆ-ում ապրելու հավատամքը

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2020, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա էլ պետք է էն երեխեքի հետ աշխատեմ․ Նյու Ջերսիի «Շանթ» թատերախմբի ղեկավարի՝ ԱՄՆ-ում ապրելու հավատամքը

Վարդան Հովհաննիսյանը Նյու Ջերսիի Համազգային հայ կրթամշակութային միության «Լևոն Շանթ» թատերախմբի ղեկավարն է։  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ Միացյալ Նահանգներ է գնացել հենց այն ժամանակ, որն ընդունված է անվանել «մութ ու ցուրտ» տարիներ։

«Երբ ես գնում էի Ամերիկա, այստեղ այն շրջանն էր, որ ամեն տեղ մութ էր, ցուրտ էր, բոլոր դպրոցների պատուհանների ապակիները կոտրված էին։ Ես աշխատում էի դպրոցներում՝ երեխաների հետ, մի քանի դպրոցում խմբակներ ունեի։ Նույնիսկ 1993 թ. դեկտեմբերին մի քանի դպրոցների թատերական խմբակների փառատոն եղավ»,- ասաց նա։

Երբ որոշել է լքել երկիրը, դպրոցի տնօրենն ասել է՝ ա՛յ Վարդան, դու գնում ես հիմա, բա էս երեխեքը ի՞նչ պիտի անեն։ Պատասխանել է՝ հիմա էլ պետք է էն երեխեքի հետ աշխատեմ։

«Պետք է Սփյուռքի երեխաների և Սփյուռքի համայնքների համար նաև աշխատել, գործ անել, դրանք էլ ունեն սրա կարիքը»,- ասաց նա։

Վարդան Հովհաննիսյանը համոզված է, որ ԱՄՆ-ում իր անհրաժեշտությունը, որպես մասնագետի, շատ կա։ Իր համար էլ է այնտեղի միջավայրը գրավիչ․ հիմնավորում է՝ ինչու․ «ԱՄՆ-ում հայկական միջավայրում աշխատելու մեջ շատ մեծ իմաստ կա․ ես միշտ լավ էի զգում, որովհետև Բրոդվեյը կողքս էր, ես Բրոդվեյում կարող էի ներկայացումներ նայել․ էդ արդեն մեծ առավելություն էր, որը նաև ինձ կարող էր հոգեպես ավելի ամրապնդել այդ պայմաններում գոյություն պահպանելու։ Դրսում շատ կարևոր է, որ թարմանա այն վիճակը, որ մշակույթին է վերաբերում, որ կրթությանը, հայեցի դաստիարակությանն է վերաբերում։ Որևէ համայնք դժվար է պատկերացնել առանց թատրոնի»։

«Լևոն Շանթ» թատերախումբը կորոնավիրուսի հետևանքները դեռ չի հաղթահարել։ Այժմ աշխատում են Շեքսպիրի «12-րդ գիշեր» կատակերգության վրա։

«Այս վիճակը մեզ ինչ-որ ձևով նաև օգուտ տվեց, որովհետև եթե պետք է հավաքվեինք և եկեղեցու սրահներից մեկում փորձեր անեինք, դա պիտի կարողանայինք անել շաբաթը մեկ անգամ։ Այս դեպքում հավաքվում ենք «Զում»-ով, ամեն մեկն իր տնից միանում է, և ինտերնետով օնլայն կարողանում ենք փորձ անել շաբաթը երկու անգամ։ Նույնիսկ առանց ընդմիջման ենք աշխատում»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica