close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ․ Տոնոյանը՝ Փաշինյանի ռազմավարության մասին

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2020, 10:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ․ Տոնոյանը՝ Փաշինյանի ռազմավարության մասին

Վարչապետի բարի ցանկությունները դրական լիցքեր են հաղորդում, բայց ես վաղուց  դադարել եմ հավատալ բաժակաճառերի մակարդակով ենթադրություններին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ մինչև 2050 թ. ռազմավարությանը, ըստ որի՝ բնակչությունը 5 միլիոնի պետք է հասնի, և ՀՆԱ-ն ավելանա։

«Ընդամենը իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ 5 տասնամյակ ընդգրկումով պլաններ ներկայացնելուց առաջ ոչ վաղ անցյալի հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչեին։ Այս դեպքում թերևս գործ ունենք գեբելսյան հայտնի սկզբունքի հետ, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ»,- ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ այն վիճակը, որն այսօր ստեղծված է մեր երկրում, բավարար հիմքեր չի տալիս լավատեսությամբ լցվելու այդ ցանկությունների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica